ԼՂՀ- Ադրբեջան սահմանը կարող է տեղափոխվել շատ հեռու` դեպի արևելք
Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին լուրը Բաքվում հերթական հիսթերիայի պատճառ դարձավ` ընդհուպ մինչև քաղաքացիական ինքնաթիռները կործանելու բարբարոս և անհեթեթ հայտարարությունները: Голос Армении-ն ներկայացրել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի վերլուծությունը, թե որքանով է հնարավոր, որ Ադրբեջանը կյանքի կոչի իր սպառնալիքները: Ռազմական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ստեփանակերտ ուղեւորվող ինքնաթիռներ կործանելու Ադրբեջանի հնարավորությունները շատ սահմանափակ են: Ստեփանակերտ ուղևորվող ինքնաթիռը կործանելու համար Ադրբեջանը պետք է հզոր զենք ունենա, որը կարող է թիրախը կործանել շատ հեռու տարածությունից, նման զենք Ադրբեջանը չունի:
Իր տնօրինության տակ գտնվող РЗК С-125 և С-200-ը Ադրբեջանը ստիպված կլինի մոտեցնել ԼՂՀ-ի սահամաններին, իսկ այս դեպքում դրանք անպայմանորեն կոչնչացվեն Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանության կողմից: Հայկական ինքնաթիռը կործանելու համար Ադրբեջանը ստիպված կլինի օդ բարձրացնել իր հարվածային ինքնաթիռները, որոնք նույնպես անհապաղ կկործանվեն ԼՂՀ-ի հակաօդային պաշտպանության կողմից: Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանի նման գործողությունները երկու հայկական պետությունների լայնամասշտաբ ռազմական գործողությունների պատճառ կարող են դառնալ և այդ պարագայում ԼՂՀ-ի և Ադրբեջանի սահամանը կտեղափոխվի ավելի հեռու` դեպի արևելք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում