«ՌուսՀիդրո»-ն կներդնի 40 մլն եվրո Սևան-Հրազդան ՀԷԿ կասկադի վերակառուցման մեջ
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ և «ՌուսՀիդրո» խոշորագույն ռուսական էներգետիկ ընկերությունն ավարտել են « Միջազգային էներգետիկ կորպորացիայի» 90% բաժնետոմսերի առ ու վաճառքի գործընթացը. Հայաստանում Սևան-Հրազդան ՀԷԿ կասկադը հանդիսանում է « Միջազգային էներգետիկ կորպորացիայի » հիմնական ակտիվը:
Ինչպես հաղորդում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի մամուլի ծառայությունը, բաժնետոմսերի փաթեթը ձեռք է բերել «ՌուսՀիդրո»-ի դուստր՝ «Հիդրոինվեստ» ընկերությունը INTER RAO HOLDING B.V. ընկերությունից, որն իր հերթին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» խմբի անդամ է:
Ավելի վաղ, «ՌուսՀիդրոյի» կառավարման նախագահ Եվգենի Դոդը հայտարարել էր այն մասին, որ կասկադի վերակառուցման համար նախատեսվում էր հատկացնել 40 մլն եվրո:
« Ներդրումային ծրագիրը համաձայնեցվել էր ՀՀ կառավարության հետ դեռևս երեք տարի առաջ: Դա մեր պրոֆիլն է, այդ իսկ պատճառով օբյեկտը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար, առավել ևս, որ Հայաստանում երկար ժամանակ աշխատել ենք և ծանոթ ենք այդ երկրին »,- նշել էր Դոդը:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան