Ռ. Գոլդման «Օլիմպիադան հնարավորություն է ընձեռում ցույց տալ Հայաստանի զարգացող դերը որպես միկրոէլեկտրոնիկայի տարածաշրջանային կեն
Այս տարի միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադան կանցկացվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի համոզմամբ, օլիմպիադայի շրջանակներում ստեղծված համագործակցությունը կփոխհատուցի Հայաստանի կազմակերպիչների ներդրած բոլոր ջանքերը:
«Օլիմպիադան հնարավորություն է ընձեռում ցույց տալ Հայաստանի զարգացող դերը որպես միկրոէլեկտրոնիկայի տարածաշրջանային կենտրոն և Հայաստանի համար հզոր հիմք է հանդիսանում ողջ աշխարհում արժեքավոր համագործակցություններ ստեղծելու ճանապարհին»,- նշեց օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչ՝ Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրենը:
Ռիչ Գոլդմանը տեղեկացրեց նաև, որ այս տարի օլիմպիադային մասնակցության ցանկություն են հայտնել Հայաստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Ռուսաստանի, Սերբիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչներ:
Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են մրցանակներ:
Առաջին կարգի մրցանակը նոութբուք է, երկրորդը՝ 300 հազար դրամ (շուրջ 800 դոլար), երրորդը՝ 150 հազար դրամ (շուրջ 400 դոլար): Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ լավագույն ճարտարագիտական լուծման, ամենաստեղծագործական լուծման, ամենայուրօրինակ լուծման և մասնակից յուրաքանչյուր երկրից լավագույն արդյունք ցուցաբերելու համար:
Օլիմպիադայի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ:
Նշենք, որ արդեն 2-րդ տարին է օլիմպիադայի հովանավորությունը ստանձնում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է