Ինչպե՞ս են աշխատում փորձագիտական հիմնարկները. Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված փորձագիտական հիմնարկների աշխատանքներին:
Երկրի ղեկավարը նշել է, որ փորձագիտական լաբորատորիաների լիարժեք գործունեության ապահովման ուղղությամբ անելիքները շատ են և անհրաժեշտ է լուրջ միջոցառումներ իրականացնել նրանց զարգացման համար:
Նախագահը կարևորել է նյութատեխնիկական բազայի բարելավման և մասնագետների պատրաստման հիմնախնդիրները: Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունը կանի հնարավորը այս ուղղությամբ և կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: