Լևոն Արոնյանը նվաճեց «Ամբերի» առաջին մրցանակը
Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում կայացած «Ամբեր» շախմատային մրցաշարի վերջին` 11-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ և, վաստակելով ևս մեկ միավոր, իր միավորների քանակը հասցրեց 15,5-ի ու նվաճեց հաղթողի կոչումը: Կառլսենը, իր հերթին, «կույր» շախմատում զիջեց Բորիս Գելֆանդին, իսկ արագ շախմատում առավելության հասավ նրա նկատմամբ ու 14,5 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց Վիշվանաթան Անանդը` 13 միավոր արդյունքով:
Լևոն Արոնյանը, ինչպես արդեն նշել ենք, հաղթել է նաև «կույր» շախմատում, իսկ արագ շախմատում գրավել է երկրորդ տեղը` զիջելով միայն Մագնուս Կառլսենին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան