Վահան Հովհաննիսյանին հետաքրքրում է Հայաստան-Ռուսաստան «ուրիշ խաղը»
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը զբաղվում է արևելյան սպորտաձևով, հիմնականում կարատեով, և ֆուտբոլի հետ ընդհանրապես կապ չունի: «Բայց հոգով և մտքով ցանկանում եմ, որ մեր հավաքականը հաղթի», -այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավարը:
ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ֆուտբոլի սիրահար չէ, չի հետևելու խաղին, բայց մաղթեց, որ Հայաստանի հավաքականը հաղթող դուրս գա խաղից: Այդուհանդերձ, Հովհաննիսյանին հետաքրքրում է իր խոսքով, Հայաստան-Ռուսաստան «ուրիշ խաղը», որից, սակայն, ըստ դաշնակցականի, «Հայաստանը դեռ հաղթող դուրս չի գալիս»:
Նշենք, որ Հայաստան-Ռուսաստան խաղը կկայանա մարտի 26-ին Հանրապետական մարզադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են