Հայաստան-Ռուսաստան խաղը կցուցադրվի Երևանի կենտրոնում
Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպումը, որը կմեկնարկի վաղը, ժամը 19:00-ին, կցուցադրվի նաև Երևանի կենտրոնում, մեծ էկրանի վրա:
Այս մասին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը գրել է «Facebook»-ի իր էջում:
«Խաղը մեծ էկրանի վրա կցուցադրվի Ֆրանսիայի հրապարակում, Մաշտոց և Սայաթ Նովա պողոտաների խաչմերուկում: Հաջողություններ մաղթենք մեր տղաներին, իսկ մեզ` հաճելի ժամանց հաղթանակը նշելիս»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են