Լիբիայի վրա հարձակվող ՆԱՏՕ-ի հրամանատարական կենտրոնը լինելու է Իզմիրի ռազմաբազան
Լիբայում իրականացվող ռազմաօդային օպերացիայի ղեկավարոմը ստանձնած հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հրամանատարական կենտրոնը լինելու է Թուրքիայի Իզմիր նահանգում տեղակայված ռազմակայանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sabah» օրաթերթը` վկայակոչելով «ՆԱՏՕ»-ի աղբյուները:
Հիշեցնենք, որ մարտի 19-ից ֆրանսիական կործանիչները գրոհել են Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի ռազմատեխնիկան: Իսկ ամերիկյան ու բրիտանական ռազմաօդային ուժերը հրթիռային հարձակման են ենթարկել Լիբիայի հակաօդային պաշտպանության համակարգը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին