U! Phone. նոր սերնդի հեռախոսակապ երևանաբնակների համար
Ապրիլի 1-ից Ucom ընկերությունը սկսում է տրամադրել U! Phone հեռախոսային ծառայությունը:
Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
U! Phone ծառայության համարային շարքը սկսվում է (060) կոդով, իսկ վեցանիշ հեռախոսահամարների առաջին երկու նիշը 44 է : Ծառայության համար սահմանվել են մատչելի բաժանորդավճար և սակագներ տեղական, բջջային ու միջքաղաքային զանգերի համար: Այն տրամադրում է ներցանցային 1 դր./ր սակագին և 180 րոպե անվճար խոսելաժամանակ դեպի այլ տեղական ֆիքսված հեռախոսային օպերատորներ:
U! Phone-ը բազմաֆունկցիոնալ է: Այն հնարավորություն է տալիս ունենալ ձայնային փոստ, իսկ U! Phone-ի լրացուցիչ ծառայություների մեջ են մտնում տեսազանգ, կոնֆերանս զանգ, հաշվեկշռի ստուգում ցանկացած պահի:
U! Phone ծառայության բաժանորդավճարը և սակագներն են.
Զանգեր ցանցի ներսում 1 դրամ:
Անվճար րոպեներ դեպի ՀՀ ֆիքսված հեռախոսակապի այլ օպերատորներ 180 րոպե
Զանգեր դեպի ՀՀ ֆիքսված հեռախոսակապի այլ օպերատորներ 5դր./րոպե
Զանգեր դեպի ՀՀ բջջային ցանցեր 28դր./րոպե
Միջքաղաքային զանգեր դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված ցանցեր 16դր./րոպե
Բաժանորդավճար 600 դր./ամիս
Միացման վճար 12000 դրամ*
* Ucom-ի այլ ծառայություններից օգտվող բաժանորդների համար միացումը կկատարվի անվճար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է