Ծանր հանցագործությունների 61.6%- ը կատարվում է Երևանում
«Այս տարվա 2 ամիսների ընթացքում մայրաքաղաքում արձանագրվել է հանցագործությունների ընդհանուր թվի նվազում `11 դեպքով: 26 դեպքով նվազել են քրեական հետախուզության գծով հաշվառված հանցագործությունները, այդ թվում` ծանր հանցադեպերի քանակն աճել է 23 դեպքով, իսկ առանձնապես ծանրերը նվազել են 6-ով»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Նրա խոսքով, հանրապետությունում հաշվառված հանցագործությունների 56.8 %-ը գրանցվել է մայրաքաղաքում, այդ թվում` ծանր դեպքերի 61.6%- ը: