Դիկ Ադվոկատ. «Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է»
Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժանանակ հայտարարեց, որ մրցակիցները հաղթանակի ցանկություն դրսևորեցին, լիարժեք նվիրվեցին խաղին՝ պայքարելով մինչև վերջ: Նա այն կարծիքին է, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանի հավաքականի հնարավորություններն ավելի բարձր էին:
«Այսօր խաղում էին երկու թիմ, որոնք ընդգծված հաղթանակի ցանկություն դրսևորեցին,-շեշտեց նա: -Հետաքրքիր պայքար էր ծավալվել դաշտում, սակայն պետք է ասեմ, որ մեր հնարավորությունները առավել շոշափելի էին, սակայն չէր ստացվում վերջին փոխանցումը, վերջին հարվածը: Այս հանդիպման համար ոչ-ոքին նորմալ արդյուք եմ համարում:
Չնայած դրան, այնքան էլ գոհ չեմ, քանզի կարող էինք և հաղթել: Հայաստանի հավաքականն իր հերթին գերազանց աշխատանք կատարեց՝ սեփական դարպասն անառիկ պահելու համար: Իհարկե, ուրախ կլինեմ, որ հայերը զբաղեցնեն երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, բայց միայն, եթե մենք լինենք առաջինը:
Այսօր մենք վերահսկում էինք խաղի ընթացքը, բայց պետք է արժանին մատուցել մրցակցին, որը, հատկապես, երկրորդ խաղակեսում, շատ ագրեսիվ էր գործում:
Ֆուտբոլիստները, հնարավոր է, հարյուր տոկոսով ֆիզիկապես պատրաստ չէին, բայց նրանք հնարավոր ամեն ինչ արեցին, որ արդյունքի հասնեն: Շատ հագեցած խաղ էր և խաղավերջում զգացվեց, որ թիմերը հոգնել են»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են