Ռուսական ֆուտբոլի աստղերը` Հայաստան-Ռուսաստան հանդիպման մասին
Մի քանի ժամից հայ և ռուս ֆուտբոլասերները և առհասարակ բոլոր նրանք, որ հետևում են զարգացումներին Եվրո-2012-ի շրջանակում, վերջապես ականատեսը կլինեն Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը: Թե ի՞նչ արձագանք են ստացել այս իրադարձության սպասումները մեր երկրում, վերջին օրերին ականատեսն ենք եղել բոլորս` անգամ քաղաքական գործիչներն են իրենց կանխատեսումներն արել խաղի արդյունքների կապակցությամբ: Իսկ ի՞նչ են մտածում, այսպես ասած, բարիկադների այն կողմում` Ռուսաստանում:
Օրինակ, Взгляд պարբերականի հեղինակներից մեկը, անդրադառնալով սպասվող խաղին նշում է, որ հայկական հավաքականն այսօրվա դրությամբ շատ ուժեղ է, թեկուզև ՖԻՖԱ-ի ռեյտինգում զբաղեցնում է ընդամենը 65-րդ տեղը, այնպես որ Ադվոկատի թիմը համարել անհերքելի ֆավորիտ սխալ է: Ու որ սլովակների հետ խաղում հայկական հավաքականը դա ապացուցել է:
Բացի այս հիշեցնում է, որ Հայաստանի հավաքականի դարպասները հանձնված են ռուսներին քաջածանոթ Ռոման Բերեզովսկին ու թեև թմում չեն խաղում միջազգային կլասի մարզիկներ, այդուհանդերձ կան մի քանի տաղանդավոր երիտասարդներ, որոնք միասին կարող են լուրջ գլխացավանք առաջացնել ցանկացած հակառակորդի:
Հոդվածի վերջում հեղինակը կանխատեսում է, որ խաղը կարող է վտանգավոր լինել, քանզի եթե ռուսներն այնպիսի տրամադրությամբ դուրս գան խաղադաշտ, ինչպես եղավ Իրանի կամ Բելգիայի հետ խաղերի ժամանակ, ապա անկասկած կարելի է դժբախտություն ակնկալել: Մինչդեռ «ոչ ոքի» արդյունքը կբավարարի Ռուսաստանի սպասումները:
Իսկ ահա РИА Новости-իի փոխանցմամբ, Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզիչ, ռուսական ֆուտբոլի անցյալի ճանաչված ֆուտբոլիստ Վիկտոր Օնօպկոն սպասվող հանդիպմանը Ռուսաստանի հավաքականը համարում է բացարձակ ֆավորիտ: Թեկուզև չի թերագնահատում նաև հայկական մարզիկների հնարավորությունները` դարձյալ հղում անելով սլովակների պարտությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ