Голос Армении. «ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պետք է այցելի նաև Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները»
Ղարաբաղին հարող 7 շրջանների վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցի կապակցությամբ թերթը գրում է, որ դատելով ամփոփումից` կարելի է ասել, որ ԵԱՀԿ դիտորդները շարունակում են բուռն գործունեության իմիտացիա անել, սակայն իրականում գործը տեղից չի շարժվում: Առաջին հերթին աչք է զարնում զեկույցի անվանումը` «Դիտորդական առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղին հարող Ադրբեջանի օկուպացված տարածքների վերաբերյալ»: Կարող ենք շնորհավորել պրն Օսկանյանին և հայ դիվանագիտությանը, քանի որ իրենց ջանքերի շնորհիվ ԼՂՀ-ի սահմանադրությամբ ամրագրված տարածքներն անվանվում են «օկուպացված»»,-գրում է թերթը: Թերթը նշում է, որ 7 շրջանների հնարավոր վերադարձը Ադրբեջանին, որը երկար տարիների ընթացքում իրականացնում էր հայ բնակչության բնաջնջման քաղաքականությունը, անթույլատրելի է և չի կարող նպաստել հակամարտության խաղաղ և մարդասիրական կարգավորմանը:
Հատկանշական է այն փաստը, որ զեկույցի ամփոփ տեքստում հեղինակները, կարծես թե պատահաբար, մի տեղում «օկուպացված տարածքների» փոխարեն կիրառում են «վիճելի տարածքներ» արտահայտությունը. «Գուցե, սա ակնարկ է հայկական կողմերին ավելի վճռական լինել այս շրջանների հարցում, այդ պարագայում «վիճելի տարածքների» հարցն ինքնըստինքյան կփակվի»,-ենթադրում է նյութի հեղինակը: Թերթը առաջ է քաշում այն խնդիրը, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը երբեք նմանատիպ մոնիթորինգ չի անցկացրել Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում. ըստ հոդվածագրի` միայն այդ դեպքում դիտորդական առաքելության գործունեությունը չի լինի ձևական:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում