Google-ին և Facebook-ին կպարտադրեն հետևել ԵՄ կանոններին
Google կորպորացիային և Facebook սոցիալական կայքին, որոնք հիմնվել են ԱՄՆ-ում, կպարտավորեցնեն պահպանել անհատական տվյալների գաղտնիության անվտանգությունը, ինչը սահմանված է ԵՄ կողմից:
Այս մասին հաղորդում է The Financial Times-ը, հղում անելով ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատար Վիվիան Ռեդինգի (Viviane Reding). ելույթին:
Նման հայտարարությամբ Ռեդինգը հանդես է եկել Բրյուսելում:
Նրա փոխանցմամբ, եվրոպայի քաղաքացիների իրավունքները անձնական տվյալների պահպանման հարցում պետք է պահպանվեն անկախ այն հանգամանքից, թե որ երկրում է հիմնված այն ընկերությունը, որը հավաքագրում է տվյալները:
«Ամերիկյան սոցիալական կայքը, որն ունի բազմաթիվ օգտատերեր, պարտավոր է հետևել ԵՄ սահմանած կանոնին: Մենք չենք կարող ներողամիտ լինել այն ընկերությունների հանդեպ, ովքեր գործ ունեն օգտատերերի անձնական տյալների հետ»,- հայտարարել է տիկին Ռեդինգը:
Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի ԱՄՆ-ի կոնգրեսականներ Էդվարդ Մարկին ու Ջո Բարտոնը նամակ էին հղել Facebook խոշորագույն սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին` անձնական տվյալների արտահոսքի կապակցությամբ:
Այդ նույն ժամանակ ամերիկյան The Wall Street Journal-ում (WSJ) հոդված էր հրապարակվել այն մասին, որ Facebook-ի առավել հայտնի հավելվածների ծրագրային մշակման մասնագետներն իրենց օգտատերերի մասին տեղեկությունները փոխանցել են տասնյակ գովազդային ընկերությունների:
Facebook-ի ներկայացուցիչն ասել էր, որ ընկերությունը պատրաստ է «պարզել բոլոր անճշտությունները» և համագործակցել կոնգրեսականների հետ: Իսկ սոցցանցի թոփ մենեջեր Մայք Վեռնալը նշել էր, որ կողմնակի ընկերություններին անձնական տվյալների տրամադրումը խախտում է ցանցի կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է