«Մոսկվիչկա» ցանցը` ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում
«Ժամանակի» տեղեկություններով` Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն` Արմենին պատկանող «Մոսկվիչկա» խանութների ցանցը և ռեստորանը, որը գրանցված է Երևանի Արաբկիր համայնքում, հայտնվել է Պետեկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում:
Թերթի աղբյուրները վկայում են, որ վերջին 2 տարիներին «Մոսկվիչկա» ցանցն իր հարկային հաշվետվություններում կեղծ տվյալներ է ներկայացնում առ այն, որ ճգնաժամից ի վեր այս ցանցն աշխատում է վնասով: Մինչդեռ ՊԵԿ-ը պարզել է, որ «Մոսկվիչկա» ռեստորանի խոհարարն ամսական վաստակում է 12 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ: Փաստի առթիվ ՊԵԿ-ը քննություն է սկսել,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում