ԵՄ Ճապոնիային առաջարկել է կնքել ազատ առևտրի մասին համաձայնագիր
ԵՄ անդամ երկրները Ճապոնիային առաջարկել են համաձայնագիր կնքել ազատ առևտրի մասին: Սպասվում է, որ նման համաձայնագիրը կօգնի ճապոնական տնտեսության վերականգնմանը՝ մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից հետո:
Ինչպես հաղորդում է lenta.ru կայքը, համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն մայիս ամսին՝ Ճապոնիայի և ԵՄ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Համաձայնագրի կոնկրետ պայմանները դեռևս հայտնի չեն: ԵՄ համաձայնությունը Ճապոնիայի հետ կարող է դիտվել որպես «հումանիտար օգնություն», ինչպես օրինակ անցյալ տարի առաջարկվել էր Պակիստանին ավերիչ ջրհեղեղից հետո:
Նշենք, որ ընթացիկ տարվա մարտ ամսին Ճապոնիան արդեն ստորագրել է ազատ առևտրի համաձայնագիր Հնդկաստանի հետ:
Երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի զոհ են դարձել ավելի քան 10 հազար մարդ: Ճապոնիայի կառավարության գնահատմամբ, տնտեսական վնասը կազմում է 16-20 տրիլիոն իեն (198-309 մլրդ դոլար): Ավելի վաղ Համաշխարհային Բանկը Ճապոնիայի տնտեսական վնասը գնահատել էր 122-235 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա