ԼՂՀ նախագահը հանդիպել է թատերական գործիչների հետ
Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպել է հանրապետության թատերական գործիչների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, երկրի ղեկավարը շնորհավորել է Արցախի թատերական արվեստի բոլոր ներկայացուցիչերին Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ոլորտում տիրող իրավիճակի և զարգացման հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախագահը նշել է, որ թատրոնը հանդիսանում է ազգային մշակույթի ու համամարդկային արժեքների պահպանման կարևորագույն միջոցներից մեկը, և դժվար է գերագնահատել նրա դերը պետության ու հասարակության կյանքում` հատկապես ներկա պայմաններում:
Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ այս ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում: Բ. Սահակյանն այս խնդիրների շարքին է դասել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերականգնումը՝ հավելելով, որ իր կողմից համապատասխան հանձնարարական է տրվել այս նախագիծը մշակելու վերաբերյալ:
Նախագահ Սահակյանը ոչ պակաս կարևոր է համարել նաև երիտասարդ և արհեստավարժ կադրերի պատրաստումը, կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին