Շարլ դը Գոլը փարավո՞ն
Նախօրեին ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանում` կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինը տեղեկացրել է, թե ինչու էր անհրաժեշտ, որպեսզի վրացական դպրոցներում վերականգնվեր ավարտական քննություններ հանձնելու ավանդույթը: Ըստ նախարարի, այս դեպքում միայն աշակերտները կիմանան, որ, օրինակ, Շարլ դը Գոլը ամենևին էլ եգիպտական փարավոն չի եղել և այլն:
«Novosti.ge»-ի տեղեկացմամբ, վերջին տարիների Վրաստանում ավարտական քննությունները հանվել էին օրակարգից, այդ պատճառով էլ, նշել է նախարարը, երեխաները հրաժարվում էին որոշ առարկաներ սովորելուց, քանզի անհրաժեշտություն չկա` քննություն չէին հանձնելու: Իսկ քննությունները վերականգնելու պահանջ ներկայացրել են ուսուցիչները:
Այս տարի արդեն քննությունները կանցկացվեն, թեկուզև նախարարը զգուշացրել է, որ պատրաստվածության մակարդակը կլինի ցածր, սակայն տարիների ընթացքում ամեն բան կկարգավորվի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին