Հայաստան-Ռուսաստան` 0:0. Երկրորդ խաղակես. Հայաստանի հավաքականն ակտիվացել է
Երևանի Հանրապետական ստադիոնում մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հայաստան-Ռուսաստան հանդիպման երկրորդ խաղակեսը: Հաշիվը դեռ 0:0 է:Էդգար Մալաքյանին փոխարինել է Էդգար Մանուչարյանը: Հայաստանի հավաքականն ակտիվացել է:
Նշենք, որ ուղիղ ժամը 19-00 կենդանի կատարմամբ հնչեցին երկու երկրների օրհներգները ու խաղը մեկնարկեց: Խաղին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երևանի "Բանանցի" հովանավոր Օլեգ Մկրտչյանը :
Մեկնարակից 5 րոպե առաջ թիմերը դուրս էին եկել խաղադաշտ: ՖԱՖ-ի անդամները ծածանում էին."Մեզ ոչ ոք չի կանգնեցնի" գրությամբ հսկայական պաստառը: Մեկնարկում լարվածությունն էր նկատում երկու թիմերի մոտ: Էդգար Մալաքայանն անհաջող անկյունային իրացրեց : Խաղի առաջին կեսում հյուրերն ավելի շատ էին տիրում գնդակին: Խաղն ընթանում էր հիմնականում մեր հավաքականի կիսադաշտում: Ռոման Բերեզովսկին փրկեց մեր թիմին ինքնագոլից և ընդհանրապես մի քանի անգամ Հայաստանի հավաքականի դարպասապահը փրկել է դրությունը: Առաջին խաղակեսի վերջին րոպեներին ռուսները ճնշում էին գործադրում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են