Վլադիմիր Բեսչաստնիխ. «Հայերն արդեն գեղեցիկ հաղթանակների հասել են, ուստի վստահ են իրենց ուժերին»
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Բեսչաստնիխը հայտարարել է, որ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստներն այժմ վտանգավոր են դարձել, քանզի կատարում են գլխավոր մարզչի հրահանգները և ավելի կազմակերպված են խաղում: Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»:
«Այժմ միանգամայն այլ հոգեբանական վիճակ է, եթե համեմատենք 1999 թ. հայերի հետ անցկացրած խաղի հետ: Նրանք հիմա խաղում են առաջատարի պես, որպես մի թիմ, որի համար ոչ միայն սկզբունքային է բարձր մակարդակով անցկացնել ռուսների հետ հանդիպումը, այլ հնարավորություն կա` դուրս գալու եզրափակիչ: Հայերն արդեն գեղեցիկ հաղթանակների հասել են, այնպես որ, վստահ են իրենց ուժերին: Ենթադրում եմ, որ ռուսներից չեն վախենում: Հայկական ընտրանու վերջին հաջողություններն առաջին հերթին պայմանավորված են նոր ֆուտբոլիստներով: Հայտնվել են լավ խաղացողներ, ովքեր սկսել են կատարել մարզչի հրահանգները և ավելի կազմակերպված են խաղում: Ըստ իս` առաջին հերթին նրանք առաջընթաց են արձանագրել գնդակի խլման գործում, տակտիկապես ավելի գրագետ են դարձել»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են