Վարդան Մինասյան. «Չհասկացա՝ ինչ կատարվեց թիմի հետ»
Եթե Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը գոհ էր իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից՝ նույնը չի կարելի ասել Վարդան Մինասյանի մասին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հետխաղային մամուլի ասուլիսում նշեց, որ մեկնարկային 15 րոպեներից հետո թիմի խաղում ինչ-որ բան փլվեց և ֆուտբոլիստները գամվեցին սեփական դարպասին:
«Մեկնարկային 15 րոպեն լավ անցկացրինք: Հետո չհասկացա, թե ինչ կատարվեց թիմի հետ: Ընդմիջմանը փոփոխություններ կատարեցինք թիմի մարտավարության մեջ ու շտկեցինք խաղը,- հայտարարեց Վ. Մինասյանը: - Սա այն խաղը չէր, որին մենք սովոր ենք, բայց դա իր օբյեկտիվ պատճառներն ունի: Մենք ֆունկցիոնալ առումով լավ վիճակում չէինք, և դա ադզեց խաղի որակի վրա:
Բայց տղաները երկրորդ խաղակեսում բնավորություն դրսևորեցին և կարողացան խաղը տեղափոխել մրցակցի կիսադաշտ: Մրցակցի մասին կարող եմ ասել, որ, իրոք, արտակարգ թիմ է: Այն, ինչ ակնկալում էի, տեսա այդ թիմի խաղում: Ոչ մի անակնկալ չկար»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են