Իգոր Յանովսկի. «Երևանում ոչ-ոքին ողբերգություն չի լինի»
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող Իգոր Յանովսկին, ով այդ թիմի կազմում 1996-2000 թթ. ժամանակահատվածում անցկացրել է 26 խաղ և խփել 1 գոլ, նաև մասնակցել է Եվրոպայի 1996 թ. առաջնությանը, այն կարծիքին է, որ այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպումն իրենց թիմի համար շատ ծանր է լինելու, քանզի Վարդան Մինասյանի թիմը թևավորված է վերջին հաղթանակներով և կձգտի զարգացնել հաջողությունը:
«Հայերը հիմա ձիու վրա են: Նրանք ամբիցիաներ ունեն, իսկ անցյալում շատերն էին առանց լուրջ խնդիրների հաղթում Հայաստանի թիմին: Առաջիկա Հայաստան-Ռուսաստան հանդիպումը ծանր կլինի, քանի որ Մինասյանի թիմը թևավորված է վերջին հաջողություններով: Բայց, անկախ դրանից, կարծում եմ, որ ամեն ինչ Ռուսաստանի հավաքականի ձեռքում է:
Երևանում ոչ-ոքին ողբերգություն չի լինի: Նման արդյունքն ավելի ճիշտ է անվանել անհաջողություն: Եթե ուզում ենք եզրափակչի ուղեգիր նվաճել, ընտրական փուլում պետք է հաղթենք ցանկացած մրցակցի»,- Յանովսկու խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են