Աշխարհում մահապատիժների քանակը նվազել է. զեկույց
«Ամնեսթի Ինթերնեյշնլ» (Amnesty International) իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհում իրականացվող մահապատիժների վերաբերյալ զեկույց է հրապարակել, որի համաձայն, 2010-ին մահապատիժներ իրականացվել են 23 երկրներում, ինչը 4 անգամ շատ է, քան 2009-ին: Միաժամանակ, ըստ զեկույցի, մահապատիժների ընդհանուր քանակը նվազել է` 714-ից հասնելով 527-ի, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Նշվում է, որ մահապատիժների թվով առաջատար երկիրը Չինաստանն է, որին հաջորդում են Իրանը, Հյուսիսային Կորենա, Եմենը, ԱՄՆ-ն, Սուդյան Արաբիան ու Լիբիան:
Ընդհանուր առմամբ, նախրո տարվա վերջին 18 հազար մարդ ամբողջ աշխարհում մահապատժի է սպասել: Իսկ 2010-ին եվրապական տարածքում միակ երկիրը, որտեղ մահապատիժ է կիրառվում, Բելառուսն է եղել:
«Ամնեսթի Ինթերնեյշնլ»-ը գրանցել է մահապատիժների տարբեր ձևեր` գլխատում, կախաղան, էլեկտրական աթոռ և այլն:
Նախորդ տարվա ընթացքում քարկոծման միջոցով ոչ մեկ մահապատժի չի ենթարկվել, թեպետ այդպիսի դատավճիռներ եղել են նախկինում Պակիստանում, Իրանում և Նիգերիայում: Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նաև նշվում, է, որ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար մահապատիժների թիվը աշխարհում ավելացել է:
Հայաստանում մահապատիժը չեղյալ է հայտարարված 2003 թվականի ապրիլից` Ազգային Ժողովի որոշմամբ, թեև արդեն 1997-ից ուժի մեջ էր մորատորիում մահապատժի նկատմամբ։ Քրեական օրենսգրքի համաձայն, մահապատժին փոխարինել է ցմահ բանտարկությունը։