Արմեն Մովսիսյան. Հայ-իրանական էներգետիկ ծրագրերի ֆինանսավորմանը հատկացված գումարը կազմում է 450 միլիոն դոլար
Իրանի և Հայաստանի միջև առկա համագործակցության ծավալների մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում էներգետիկայի ոլորտին և այդ ոլորտի ֆինանսավորմանը հատկացված գումարը կազմում է 450 միլիոն դոլար:
Այդ մասին Թեհրանում իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Շուտով կսկսվի Արաքս գետի վրա կառուցվելիք հիդրոէլեկտրոկայանի շինարարության աշխատանքները: Տարածաշրջանում Իրանն ու Հայաստանը միակ երկրներն են, որոնք կարող են էներգետիկ օպերատորի դեր ստանձնել»,-նշել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա