Գարնանային արձակուրդներից հետո դասերը մեկնարկել են
Գարնանային արձակուրդներից հետո այսօր հանրապետության հանրակրթական դպրոցներում մեկնարկել են դասերը: Գարնանային արձակուրդները 1-11-րդ դասարանների աշակերտների համար մեկնարկել էին մարտի 21-ին:
Դպրոցներում արձակուրդները սահմանվում են համաձայն «Միջնակարգ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2010-2011 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»:
Կրթության պետական կառավարման և տարածքային կառավարման լիազորված մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների սահմանված արձակուրդների ժամկետներում կարող են կատարել փոփոխություններ` նախապես համաձայնեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ ԿԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: