Ստեփանակերտում հյուրանոցային համալիր է կառուցվում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է մայրաքաղաքում կառուցվող նոր հյուրանոցային համալիր և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Երկրի ղեկավարը կարևորել է մայրաքաղաքում նման համալիրի շինարարությունը՝ նշելով, որ միջազգային չափանիշներին համապատասխանող և ազգային ոճով կառուցված նման հյուրանոցի առկայությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեր հանրապետությունում զբոսաշրջության զարգացման վրա:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա