Երևանը կներկայացվի Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսում
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ընդունել է Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսի պատվիրակությանը: Ապրիլի 28-ից մայիսի 3-ը Ժնևի գրքի միջազգային ցուցահանդես-վաճառքին Երևանը ներկայացվելու է որպես 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի մայրաքաղաք հայտարարելու որոշումը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այս առիթը լավագույնս կօգտագործվի գիրքը քարոզելու համար, հատկապես հաշվի առնելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ տպագիր գրքի դերը գրեթե դուրս է մղվում առօրյայից: Ըստ այդմ, միջոցառումները լինելու են բազմաթիվ ու բազմաշերտ. «Փնտրելու ենք նաև ճարտարապետական լուծումներ՝ նպաստավոր պայմաններ ապահովելով գրքի վաճառքը կազմակերպելու համար»,- նշել է քաղաքապետը: Ընդգծելով Ժնևի ցուցահանդեսին Երևանի մասնակցության կարևորությունը՝ քաղաքապետը շեշտել է, որ կարվի ամեն ինչ Հայաստանի մայրաքաղաքն ըստ արժանվույն ներկայացնելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսի պատվիրակության ղեկավար Պատրիկ Ֆեռլան գոհունակություն հայտնելով ցուցահանդեսում Հայաստանի ներկայացվածության կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ ձեռնարկվելիք միջոցառումները իրոք կարող են նպաստել գրքի նկատմամբ հատաքրքրության բարձրացմանը, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն ունի մշակութային հարուստ փորձ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին