Բացահայտվում են Դինիքն սպանած Օգյուն Սամասթի կապերը թուրքական ժանդարմերիայի հետ
Ծանր հանցագործություններ քննող Ստամբուլի դատարանում երեկ տեղի է ունեցել «Ակոս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի գործով 17-րդ դատական նիստը, որին, ի դեպ, այս անգամ ներկա են գտնվել Փարիզից ու Բրյուսելից հրավիրված փաստաբաններ:
Թուրքական «Milliyet» օրաթերթի տեղեկացմամբ` Դինքի ընտանիքի փաստաբաններից Ֆեթհիյե Չեթինը դատարանին իրազեկել է Տրապիզոնի փոխոստիկանապետ Նեջաթի Էքիջիի` Անկարայի դատարանում տված կարևոր մի ցուցմունքի մասին: Ըստ այդմ` հայտնի է դարձել հետևյալը. հեռուստացույցով տեսնելով իր որդուն` Դինքի սպանությունը կատարած և հիշյալ քրգործով անցնող գլխավոր մեղադրյալ Օգյուն Սամասթի հայրն իսկույն դիմել է ոստիկանատուն:
Տրապիզոնի փոխոստիկանապետ Էքիջին փորձել է նրա հորից տեղեկանալ, թե որտեղ կարելի է փնտրել Սամասթին, բայց բոլոր որոնումներն ավարտվել են անարդյունք: Վերջում Սամասթի հայրն Էքիջիին ասել է. «Տղայիս տեղը ժանդարմերիայի հրամանատարը կիմանա: Իրար հետ հաճախ էին հանդիպում: Եվ ահա Չեթինը դատարանից պահանջել է, որ մարդասպանի հայրը որպես վկա ցուցմունք տա դատարանում այն մասին, թե ով է եղել այդ ժանդարմերիայի հրամանատարը, որի հետ բավականին հաճախ հանդիպել է Օգյուն Սամասթը:
Դինքի սպանությունից անցել արդեն ավելի քան 4 տարի, մինչդեռ թուրքական արդարադատությունը դեռ արժանավորապես չի պատժել հանցագործին ու հանցախմբին: Ցուցաբերած անվճռականության համար թուրքական դատաիրավական համակարգն արժանացել է միջազգային համայնքի խիստ քննադատությանը ու մասնավորապես դատապարտվել Մարդու իրավունքների եվրադատարանի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան