Քննություններ` պետական նմուշի դիպլոմ ստանալու համար
Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների /ներառյալ 2009-2010ուստարվա/ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու նպատակով ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է փաստաթղթերի ընդունելություն: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունցի:
Ցանկացողները դիմում հայտի հետ միասին պետք էներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` ավարտական փաստաթղթի (դիպլոմի) և ներդիրի (միջուկի) բնօրինակները` պատճենների հետ միասին, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը` պատճենի հետ միասին, 2 լուսանկար (3X4սմ չափսի):
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ՀՀ կրթության և գիտության նախարարություն: