Բեսչաստնիխ. «Չեմ կարող ասել, որ մեր թիմի կատարմամբ անկյունայինները վտանգավոր չէին»
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Վլադիմիր Բեսչաստնիխը մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականի խաղը Երևանում:
«Այն, որ թիմը 13 անկյունային հարված վաստակեց, արդեն վկայում է, թե ինչպիսի ճնշում ենք գործադրել Հայաստանի ընտրանու դարպասի վրա: Եվ ես չեմ կարող ասել, որ մեր թիմի կատարմամբ անկյունայինները վտանգավոր չէին` նկատի ունենալով, որ մերոնք բարձրահասակ են: Միակ բանը, որ կարելի էր փոխել, դեպի տուգանային հրապարակ ուղարկվող գնդակի հետագիծն էր: Մրցակցի դարպասապահը հաճախ էր դուրս գալիս տեղից ու վերցնում գնդակը»,- Բեսչաստնիխի խոսքերը մեջբերել է «Սովետսկի սպորտը»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են