Հանրապետության տարածքում ինտերնետ կապը վերականգնված է
Երեկ երեկոյան, ժամը 19:00-ից Hi-Line-ի բաժանորդները զրկված էին ինտերնետ կապից:
«Ինտերնետ կապը վերականգնվել է երեկ՝ ժամը 22.30-ի սահմաններում: Այսօր արդեն հանրապետության տարածքում ինտերնետ կապն ամբողջությամբ վերականգնված է և հասանելի»,- այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Անուշ Բեղլոյանի փոխանցմամբ, ինտերնետի բացակայության պատճառը Հայաստանի սահմաններից դուրս՝ Վրաստանի սահմանում երկու արտաքին կապուղիների անկումն էր: Ինչպես և խոստացվել էր, մի քանի ժամվա ընթացքում հայ և վրացի մասնագետները տարան համապատասխան աշխատանքներ վթարի վերացման ուղղությամբ, և ինտերնետ կապը վերականգնվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է