Լիբիայում տասնյակ մարդիկ են անհետ կորել, այդ թվում` բլոգերներ, այլախոհներ
Տասնյակ մարդիկ են անհետացել Լիբիայում, որոնց թվում կան բլոգերներ, լրագրողներ և ընդդիմության ներկայացուցիչներ: Նրանք բոլորը, հավանաբար պահվում են Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը:
Կազմակերպությունը փետրվարից ուսումնասիրել է և, հիմնվելով անհետ կորածների հարազատների ու բարեկամների ցուցմունքների վրա, գրանցել է անհետ կորած մարդկանց 30 դեպք: Դրանց թվում են քաղաքական ակտիվիստներ, այլախոհներ, անջատականներին օգնածներ, ինչպես նաև դեռահասներ: Լոնդոնում տեղակայված «Amnesty International»-ի գրասենյակից հայտնել են, որ որոշ այլախոհների, որոնց զրկել են արտաքին աշխարհի հետ կապից, տեղափոխում են Լիբիայի արևմուտքում գտնվող Քադաֆիի հենակայաններ: