«Մայքրոսոֆթի» հեղինակային իրավունքների խախտումների փաստերով ՀՀ ոստիկանություն է ներկայացվել 18 դիմում
«Մայքրոսոֆթի» շահերը պաշտպանող «Բի Էս Էյ» (BSA) միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանում աշխարհահռչակ «Մայքրոսոֆթ» ընկերության հեղինակային իրավունքներն հիմնականում խախտում են սկավառակներ, համակարգիչներ վաճառող խանութները, ապահովագրական ընկերությունները:
Նշենք, որ «Բի Էս Էյ» ընկերությունն ամերիկյան կազմակերպություն է և զբաղվում է համակարգիչ և տեխնիկա արտադրող ընկերությունների շահերի և իրավունքների պաշտպանությամբ: Նարինե Մկրտչյանն անձամբ լիազորված է Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության հեղինակային իրավունքների պաշտպանությամբ:
Նարինե Մկրտչյանը նշեց, որ 2010թ.-ին «Բի Էս Էյ»-ը «Մայքրոսոֆթի» հեղինակային իրավունքների խախտումների փաստերով ՀՀ ոստիկանություն է ներկայացվել 18 դիմում` քրեական հետապնդում սկսելու խնդրանքով: Բոլոր դիմումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել են վնասի հատուցումներ և դրանցից 3-ով քրեական գործեր են հարուցված:
Ընկերության հեղինակային իրավունքները (բացառիկ գույքային իրավունքները) խախտելու համար «Մայքրոսոֆթ» ընկերությանն է փոխանցվել 18 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ հեղինակային իրավունքների խախտման երեք դեպքով հարուցվել են քրեական գործեր:
Հարցին, թե Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության հեղինակային ո՞ր իրավունքներն են խախտվում, Ն.Մկրտչյանն ասաց, որ դա վերաբերում է միայն «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրերի օգտագործման իրավունքի խախտմանը: Նա նաև նշեց, որ այժմ «Մայքրոսոֆթի» հեղինակային իրավունքները 70 տոկոսով պաշտպանվում են Հայաստանի բանկային համակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է