Արմեն Աշոտյան. «Երբ աշակերտները դառնում են քաղաքական խաղերի մեջ գործիք...»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարի Արմեն Աշոտյանն անդրադարձավ օրեր առաջ Վրաստան կատարած իր այցին:
Նշենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարի և գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 23-27-ը գտնվում էր Թբիլիսիում:
Նախարարը նախ անդրադարձավ մարտի 24-ին Թբիլիսիում կայացած «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի շրջանակում Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին:
Նա նշեց, որ այս ծրագիրը նպատակ ունի Հարավային Կովկասի երեք հանրապետությունների աշակերտների շրջանում խրախուսել քաղաքացիական կրթությունը և քաղաքացիական դաստիարակությունը:
Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին մասնակցել են ՀՀ մարզերի ավագ դպրոցների 11-րդ դասարաններում սովորող 23 պատվիրակներ:
«Մեր մասնակցությունը եղել է շատ ակտիվ, քանի որ ընտրվել էին փայլուն գիտելիքներ ունեցող աշակերտներ: Ես շատ գոհ եմ մեր աշակերտների ցուցաբերած արդյունքներից»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ ադրբեջանական կողմը չի մասնակցել այս միջոցառմանը:
«Ես այնտեղ էլ եմ ասել, որ այնթույլատրելի է մեծ քաղաքականություն մեջ փոքր երեխաների շահագործումը, անթույլատրելի է երիտասարդ սերնդի մոտ ձևավորել հայատյացության ֆենոմենը, անթույլատրելի է, երբ աշակերտները դառնում են քաղաքական խաղերի մեջ գործիք, ինչպես նաև անթույլատրելի է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության քաղաքականությունը տարածվի նաև այլ սերունդների վրա, որոնք դատապարտված են մեր կողքին և մեր երեխաների կողքին ապրելու և աշխատելու: Այս ծրագրում ընտրվել էին այն տարիքի երեխաները, որոնք չէին տեսել պատերազմ, և սա հրաշալի հնարավորություն էր այս սերնդի համար շփումների հնարավորություն ստեղծել»,- հավելեց նա:
Նախարարի խոսքով, վրացական կողմը նույնպես իր ափսոսանքն է հայտնել, որ ադրբեջանկան կողմը չի մասնակցել այս ծրագրին: Նա ասաց, թե արդյունքում ադրբեջանկան կողմը զրկվել է այս ծրագրին մասնակցելու հնարավորությունից, որը դեռ երեք տարի շարունակվելու է:
«Բաժանարար գծերը մեր տարածաշրջանում չպետք է տարածվեն երիտասարդ սերնդի վրա: Ադրբեջանկան կողմն այս ծրագրին չմասնակցելը պատճառաբանել էր, թե իրենք չեն ցանկանում, որ իրենց երեխաները նստեն «օկուպանտների» երեխաների կողքին»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին