Ր. Հովհաննիսյանն այսօր հայտարարություն կանի
«Հրապարակը» գրում է, որ այսօր, ժամը 17-ին, հացադուլի 15-րդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալու հայտարարությամբ: «Ոմանց կարծիքով, նա պատրաստվում է հացադուլից դուրս գալու մասին հայտարարություն անել, չնայած «Ժառանգության» անդամները հերքում են դա եւ ասում, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ է ասելու իրենց նախագահը»,- գրում է թերթը ու նաեւ տեղեկացնում, որ երեկոյան, ժամը 19-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի պատվին Ռուբեն Հախվերդյանն է պատրաստվում երգել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում