Քաղաքական 17:58 30/03/2011

Իշխանության նետած մարտահրավերը մնում է օրակարգում

Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը: Ակցիայի դադարեցումը նույնքան ծիսական էր, որքան մեկնարկը, անվանումն ու այս ընթացքում եղած մեկնաբանությունները (դավանանքի ու քաղաքականության հետ ակցիայի առնչությունների մասին է խոսքը):

Առանց այդ ատրիբուտների մեջ խորանալու, պետք է նկատել, որ հացադուլից Րաֆֆի Հովհաննիսյանի դուրս գալու քայլն, ըստ էության, վերջին արարն է քաղաքական այն մինի պրոցեսի, որ սկիզբ առավ կոալիցիայի համատեղ հայտարարության ստորագրմամբ:

Այդ ժամանակ արձանագրել էինք, որ այդ հայտարարությունն ընդամենը հրապարակային պարտավորություն է` պատասխանատվությունից խուսափելու արատավոր պրակտիկայից հրաժարվելու պարտավորություն է: Այլ կերպ ասած` իշխանությունն իր ներսում հստակեցրել էր խաղի կանոններ, որոնց պայմաններում բացառվում է միմյանցից քվե փախցնելու գործելակերպը:
Հենց այդ ժամանակ էլ նշել էինք, որ ստորագրված հայտարարությունը մարտահրավեր է ընդդիմությանը` այն իմաստով, որ արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա իր ներսում նման ընդհանուր հայտարարի գալ և որպես հետևանք` արդեն հաջորդ փուլում խաղի կանոնների շուրջ ընդհանուր հայտարարի գալ իշխանությունների հետ:
Մինչ գնահատականներին անցնելը, թե որքանով է ընդդիմությանը հաջողվում հաղթահարել այդ մարտահրավերը, անդրադառնանք հայտարարույունից հետո տեղ գտած կարևոր այլ իրադարձությունների ևս:

Դրանցից առաջինը մարտի 1-ի հանրահավաքն ու այնտեղ Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթն էր: Մամուլում այն որակվեց սոցիալ-պոպուլիստական ու արձանագրվեց, որ ՀԱԿ-ի ղեկավարը լուծումներ առաջարկելու փոխարեն փողոցը մոբիլիզացնելու գիծ է որդեգրում: Բնականաբար, սա մի կողմից ազդակ էր իշխանություններին, մյուս կողմից մարտահրավեր` ուղղված ընդդիմադիր, բողոքավոր էլեկտորատի վրա հույս դնող ուժերին: Վերջիններս սպասեցնել չտվեցին:

Արդեն մարտի 3-ին «Ժառանգություն» խմբակցությունը գրեթե ողջ կազմով կանգնեց բողոքի ելած մի խումբ քաղաքացիների կողքին ու ոստիկանների հետ բախման միջոցով հասկացրեց, որ փողոցը մենաշնորհ դարձնելու Տեր-Պետրոսյանի մոտեցման հետ իրենք այնքան էլ համաձայն չեն:

Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա պատասխանը եղավ ամենաբարձր մակարդակով` մարտի 12-ին Սերժ Սարգսյանի ելույթով: Այս մասին արդեն խոսել ենք, և եթե կարճ ձևակերպելու լինենք, ապա նախագահը հասկացրեց, որ կախված քաղաքական մրցակցության եղանակից ու մեթոդից (ըստ ճաշակի` կոշտ-փափուկ, հեղափոխություն-ընտրություն, երկխոսություն-առճակատում և այլն) իշխանության արձագանքը կլինի համարժեք: Այլ կերպ ասած, խաղի կանոնների ընտրության իրավունքն իշխանությունը թողեց ընդդիմությանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հետևեց անմիջապես` մարտի 17-ի հանրահավաքում: Ոմանց համար` անակնկալ, ոմանց համար` սպասելի: Իր բառերով` Տեր-Պետրոսյանը նախապատվություն տվեց «անցնցում իշխանափոխությանը» ու դրանով իսկ արձանագրեց, որ նախընտրում է իշխանությունների հետ հարաբերվել երկխոսության, ընտրությունների ու ընդհանրապես` փափուկ կանոններով:

Սա, իհարկե, իշխանական ուժերը ողջունեցին (նաև` անխափան մուտք ապահովելով Ազատության հրապարակ): Բայց պարզվեց, որ իշխանության հետ խաղի կանոնները հստակեցնելու համար դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:

Մարտի 17-ի հանրահավաքից առաջ աննախադեպ ակցիայով հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչպես վերը արդեն նշեցինք, նա ընդհանրական ձևակերպված պահանջներով հացադուլ հայտարարեց ու դրանով իսկ առանցքային դիրք գրավեց քաղաքական ու տեղեկատվական օրակարգում: Այս ակցիայի ու դրա շուրջ գրեթե բոլոր կողմերից բազմաթիվ մեկնաբանություններ եղան (տեղ-տեղ` ցինիզմի հասնող), բայց մի բան ակնհայտ էր. ակցիան ընդդիմադիր դաշտում սեփական տեղն ընդգծելու և «Ժառանգության» հետ հաշվի նստելու պահանջ էր բովանդակում, որից ՀԱԿ-ը, ի դեմս` Լևոն Տեր-Պետրոսյանի, հրաժարվեց:

Այդ հրաժարումն ու դրան հետևած քարոզչական պատերազմն էլ ընդամենը մեկ ամիս առաջ պրոցեսներից դուրս ու ստվերում մնացած «Ժառանգությանը» դարձրեցին քաղաքական գործոն: Եվ հիմա ՀԱԿ-ը լուրջ խնդրի առջև է կանգնած. կամ «Ժառանգության» հետ երկխոսելու եզրեր գտնել, կամ` թույլ տալ, որ այդ կուսակցության թափհավաքը շարունակի: Դրան, ի դեպ, ոչ այնքան նպաստում է Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիան, որքան մարտի 17-ի հանրահավաքի արդյունքներից դժգոհ «փողոցն» ու ՀԱԿ-ի որոշ լիդերների տարակարծությունները Տեր-Պետրոսյանի հետ:

Ամփոփելով ասելիքը` պետք է արձանագրենք, որ իշխանությունների նետած մարտահրավերը մնում է օրակարգում: ՀԱԿ-ի կողմից միայնակ պատասխանի լեգիտիմությունը «Ժառանգությունը» կասկածի տակ է առնում, ու ըստ էության, այդ նպատակով Ազատության հրապարակը մեկ-երկու օր շուտ «ազատագրած» Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը կարծես արդյունք է տալիս: Եվ եթե այդ արդյունքը ճիշտ ընկալում գտնի մյուս բոլոր ուժերի կողմից, այդ պահից ի վեր ընդդիմադիր ուժերը պետք է մտածեն իրենց դաշտում խաղի կանոնների հստակեցման մասին: Հակառակ դեպքում` տանուլ են տալու բոլորը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}