Սբ. Էջմիածնի փրկիչներին նվիրված հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները թևակոխել են եզրափակիչ փուլ
Մեծ Հայրենական, Աֆղանական և Արցախյան պատերազմների մոտ 100 վետերաններ այսօր ծանոթացել են 1827թ. Օշականի ճակատամարտի ընթացքում Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը պարսկական հարձակումից փրկած ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներին:
Այս մասին տեղեկացրեց «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» նախագծի մամուլի կենտրոնի ղեկավար Աշոտ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ հուշահամալիրի վերածննդի նախաձեռնությունը պատկանում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին և իրականացվում «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության կողմից:
Հանդիպման ժամանակ կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը վետերաններին է ներկայացրել հուշահամալիրի պատմությունը, ինչպես նաև նվիրել կազմակերպության կողմից պատրաստված «Օշականի հուշահամալիրի վերածնունդը» ալբոմներ:
Վետերաններն, իրենց հերթին, բարձր են գնահատել կատարված աշխատանքները: «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն իր խոսքում նշել է, որ Օշականի հուշահամալիրը մեր ժողովուրդների ընդհանուր պատմության խորհրդանիշն է: Նա հայտնել է, որ հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները թևակոխել են եզրափակիչ փուլ, իսկ հանդիսավոր բացման արարողության օրվա մասին կհայտնվի մոտակա օրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին