ՍԾՏՀ ԽՎ պատվիրակությունները Երևանում են
Ազգային Ժողովում այսօր նախանշված է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի` մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 36-րդ նիստի անցկացումը, որը, սակայն, կմեկնակի կեսօրին` որոշ պատվիրակությունների անդամներ Երևան են ժամանել ուշ գիշերին:
Նշենք, որ երկօրյա նիստին մասնակցելու են պատվիրակություններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Սերբիայից, Վրաստանից, Հունաստանից, Բուլղարիայից, Թուրքիայից և այլն: Հայաստանյան պատվիրակությունը ՍԾՏՀ ԽՎ-ում գլխավորում է ԱԺ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը:
Հանձնաժողովի քննարկման թեմաների շրջանակում են, բացի վերը թվարկվածից, նաև միգրացիայի հարցերը և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա