ԻՏՁՄ-ն հայտարարում է «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի գրանցում
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության շրջանակներում հայտարարում է «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի գրանցումը, որն իրականցվում է www.digitec.am կայքում մինչև յաս տարվա ապրիլի 15-ը:
Մրցույթի ընթացքում ռոբոտի խնդիրն է հողածածկ տեղանքում գտնել թաղված ականները, որոնց վերին մասը գտնվում է դաշտի մակերևույթի տակ 1-3սմ խորությամբ: Ռոբոտը պետք է խուզարկի տարածքը, նշի ականների դիրքերը, ստեղծի հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը և այն ուղարկի սերվերին:
Մինչ եզրափակիչ փուլը տեղի կունենան մեխանիկայի և կոնստրուկցիայի, Էլեկտրոնիկայի, ռոբոտի ծրագրի նախնական մրցույթներ, որից հետո թիմերն ամբողջությամբ պատրաստ ռոբոտին կներկայացնեն ժյուրիին և հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի եզրափակիչ փուլին: «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակից թիմերը լրացուցիչ աջակցություն կստանան «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի ընթացքում:
ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, իսկ տեխնիկական հովանավորը` «Հուրնեթ» ընկերությունը: Առաջնությունն անց է կացվում ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ:
«Այժմ մենք համագործակցում ենք Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հետ` հանուն ռոբոտաշինության զարգացման: Արդյունաբերության ճյուղերը, ինչպիսին ռոբոտաշինությունն է, պետք է խրախուսվեն հատկապես երիտասարդների շրջանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետևողական է մեր երկրի միջազգային վարկանիշը բարձր պահող նախաձեռնություններին աջակցելու գործում»,- նշում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ԱրմՌոբոտիքսի ժյուրիի անդամներն են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, իրանական «Հուրնեթ» ընկերության տնօրեն Արթին Բարսեղյանը, ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ պրոռեկտոր Միքայել Հարությունյանը, ՀՊՃՀ մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման ամբիոնի վարիչ Ստեփան Քրիստափորյանը, «Քեմբրիգ» ընկերության տնօրեն Պատվական Հախինյանը, Ռադիոտեխնիկայի և Կապի ինստիտուտի ներկայացուցիչ Տիգրան Զաքարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության աշխատակից Մանուկ Շեմշյանը, «ԷյԲիԲի» ընկերության տնօրեն Փայլակ Ղուկասյանը, «Ֆեստո» ընկերության տնօրեն Արմեն Գյոքչյանը և «Փուլ» ընկերության տնօրեն Հրաչյա Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է