2011 թվականի ընթացում Ադրբեջանում 362 կգ թմրամիջոցներ են առգրավվել
2011 թվականի ընթացքում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) օպերատիվ միջոցառումների ընթացքում բացահայտվել են թմրամիջոցների շրջանառության մեծ թվով միջադեպեր, ինչի արդյուքնում 31 մարդ ձերբակալվել է, իսկ ավելի քան 362 կգ թմրամիջոց առգրավվել է: Այս մասին տեղեկացնում է «Զերկալո» պարբերականը:
Նշվում է, որ մի շարք օպերացիաներ իրականացվել են ՌԴ համապատասխան կառույցների հետ համատեղ, ինչի արդյունքում, Ռուսաստանի տարածքում թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող մեծ թվով անձինք են ձերբակալվել:
Նշենք, որ ավելի վաղ, ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել էր իր ամենամյա զեկույցը, որում մասնավորապես նշվում էր, որ թմրամիջոցները Իրանից ու Աֆղանստանից տեղափոխվում են Ադրբեջանի և Վրաստանի տարածքով:
Զեկույցում նշվում է, որ Իրանից ու Աֆղանստանից թմրանյութերն արտաքին աշխարհ է դուրս բերվում երկու ուղով. առաջինը, Աֆղանստանից ու Իրանից Ադրբեջանի տարածքով թմրամիջոցները հասնում են Ռուսաստան ու Արևմտյան Եվրոպա, երկրորդ ուղին, Վրաստանով Թուրքիա, այնուհետև եվրոպական երկրներ: