Հացադուլը Ազատության հրապարակում շարունակվելու է…առանց Հովհաննիսյանի
Մի խումբ մտավորականներ, գիտնականներ, ովքեր հանդես են եկել ի պաշտպանություն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, քննարկել են և որոշել, որ նրանցից օրական երեքը Ազատության հրապարակում հացադուլ կհայտարարեն: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը: Նրա խոսքով, մտավորականների կողմից դա սիմվոլիկ առաջարկություն էր և իմաստն այն էր, որ հասարակությունը միավորվի և շարունակի այն ինչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ուրախ եմ դրա համար և նրանց քայլը ճիշտ եմ համարում: Նրանք փորձում են իշխանություններին պարզ հասկացնել, որ այս երկրում հասարակություն կա և այն չի վերացել», -հայտարարեց Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան