Մեդվեդևը պարտադրել է պաշտոնյաներին սովորել օգտվել սոցիալական կայքերից
ՌԴ նախագահի համոզմամբ, բոլոր նախարարները և պաշտոնյաները պետք է պարտադիր էջ ունենան Twitter միկրոբլոգում։
Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Twitter-ում ունի իր էջը և վարում է սեփական բլոգը։
«Հույս ունեմ, որ պետական պաշտոնյաները նույնպես կունենան իրենց էջը սոցիալական կայքերում և կվարեն իրենց բլոգը։ Սա խնդիր է բոլոր նախարարների և պետական պաշտոնյաների համար։ Կարծում եմ, որ նրանք պետք է ընտելանան այն մտքին, որ կարող են սոցիալական կայքերի միջոցով ստանալ տեղեկատվություն տարբեր իրադարձությունների և միջոցառումների մասին, ինչպես նաև տեղեկանալ անգամ ամենատխուր դեպքերի մասին», -նշել է նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է