Մինսկում վերջնականապես փակել են ԵԱՀԿ գրասենյակը
Բելառոսի իշխանությունները հայտարարել են, թե չեն երկարացնելու Մինսկում ԵԱՀԿ գրասենյակի մանդատը և այն դադարեցնում է իր գործունեությունը դեկտեմբերի 31-ից:
Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այսօր լրացել է եռամսյա ժամկետը, որն անհրաժեշտ էր առաքելությանը գրասենյակի գործունեության տեխնիկական դադարեցման համար:
Նախորդ դեկտեմբերին բելառուսական կողմի արված հայտարարությունում նշվում էր, թե գրասենյակի փակումը պայմանավորված է դրա գործունեության անհրաժեշտության բացակայությամբ: Երկրի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անդրեյ Սավինիխը այդ ժամանակ իշխանությունների որոշումը որակել էր որպես գիտակցված ու օբյեկտիվորեն հիմնավորված:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում` դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, սուր քննադատության էր ենթարկել կազմակերպությանը, որն իր դիտորդական առաքելության արդյունքում կասկածի տակ էր դրել ընտրությունների լեգիտիմությունն ու թափանցիկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին