Միշլին Քալմի-Ռեյ. Շվեյցարիան շատ ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին
Այսօր կայացած հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-ռեյն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին և զարգացումներին, մասնավորապես արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլին` նշելով որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ միջոցներով:
Այս կապակցությամբ տիկին Միշլին Քալմի-Ռեյն ընդգծել է, որ Շվեյցարիան շատ ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին: Նրա խոսքերով` Շվեյցարիան աջակցում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող քայլերին:
Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Շվեյցարիայի կողմից ձեռնարկած միջնորդական ջանքերի համար:
Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից: