ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «TV ideal» դպրոցի սաներին
Հեռուստահաղորդավարների և լրագրողների «TV ideal» դպրոցի սաները ուսումնական ծրագրի շրջանակներում հետազոտել են կապի և սպասարկման ոլորտը: Իրենց աշխատանքների գերակշիռ մասը նրանք նվիրել են ոլորտում առաջատարի դիրք զբաղացնող ՎիվաՍել-ՄՏՍ-ին` ցանկություն հայտնելով հանդիպել և կարծիքներ փոխանակել գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Ինչպես տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, մասնագիտական հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված հեղինակները հանդիպել և խրախուսական նվերներ են ստացել ընկերության կողմից:
« Ուժեղ է այն հասարակությունը, որն ունի համարձակ, մտածող, հետազոտող և լուծումներ առաջարկող անհատներ: Լրագրողը կոչված է լինելու այդ գործի առաջամարտիկը: Ողջունելի է ներկայացվող հանձնարարությունների նկատմամբ ձեր պատասխանատու վերաբերմունքը: Ձեզ հաջողվել է բացահայտել, որ ցանկացած ոլորտում զարգացման հիմնական գրավականը առողջ մրցակցությունն է: Նույնքան կարևոր է գիտակցել նաև, որ այդ առաջընթացն ապահովողը` աշխատակիցը, ամենաթանկ կապիտալն է: Իսկ գործատու-աշխատող հարաբերությունների հաջողության բանալին փոխադարձ հարգանքն է: ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքն առաջնորդվում է այդ սկզբունքով»,-զրույցում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում հյուրընկալված սաները հետաքրքրվել են առողջ մրցակցություն ապահովելու գործոններով, կորպորատիվ պատասխանատվության հաջողված մոդելը կիրառելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտեցմամբ և առհասարակ` ընկերության կառավարման մշակույթով:
Այցն ավարտվել է ընկերության գլխամասային մասնաշենքում շրջայցով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է