Արմեն Մովսիսյան. Մեծամորի ատոմակայանի անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա
«Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը գտնվում է միջազգային կազմակերպությունների մոնիթորինգի տակ: Բնականաբար, ոչ մասնագետների հայտարարությունը` ատոմակայանի անվտանգության խնդրի հետ կապված, տեղին չէ քննարկելը»:
Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` անդրադառնալով Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի այն հայտարարությանը, որով Վրաստանի իշխանություններին կոչ է անում բանակցություններ սկսել Հայաստանի հետ Մեծամորի ատոմակայանի անվտանգության կապակցությամբ:
Նախարարը մեկ անգամ ևս նշեց, որ հայկական ատոմակայանը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի անմիջական հսկողության տակ, և մինչ օրս որևէ խնդիր` կապված Մեծամորի ատոմակայանի անվտանգության հետ չի եղել:
«Նման բոլոր հայտարարությունները ուղղակի պետք չէ լուրջ ընդունել: Մենք բաց ենք, բոլորը կարող են գալ, նայել և տեսնել մեր ատոմակայանը: Եթե որևիցե խնդիր լիներ, ապա առաջինը միջազգային կազմակերպությունը կարգելեր մեզ աշխատել»,- ասաց Ա.Մովսիսյանը:
Նշենք, որ Ճապոնիայի հզոր երկրաշարժից հետո վթարվեց Ֆ«ուկուսիմա» ատոմակայանը, և միջազգային հանրության կենտրոնում արդիական դարձրեց ատոմակայանների անվտանգության խնդիրը:
Հիշեցնենք նաև, որ երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում նույնպես նշել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայն Մեծամորի ատոմակայանը, այլ նաև այն ենթակառուցվածքները, որոնք ապահովում են ատոմակայանի անխափան գործունեությունը:
Թեմայի վերաբերյալ` http://www.panorama.am/am/economy/2011/03/18/t-sargsyan/
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա