Բակո Սահակյանն ու Արմեն Աշոտյանը քննարկել են 2 հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին ներկա է եղել Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, քննարկվել են այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը կարևորել է երկկողմ կապերի ամրապնդման և մեր ժողովրդի մտավոր ներուժի ավելի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը, նշելով, որ այն հանդիսանում է ինչպես կրթության և գիտության բնագավառի զարգացման, այնպես էլ հայոց պետականության շարունակական զորացման ամենահուսալի նախապայմաններից մեկը: