Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների փոխհատուցումները կվերահսկվեն
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ, լսել նրանց հուզող հարցերը, որոնք վերաբերում են 2004-2006 թթ. ընթացքում օտարման արդյունքում հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումներին: Ընդհանուր թվով 151 նախկին հողօգտագործողներից հարցը չի բավարարվել 48-ի դեպքում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խնդրին լուծում տալու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի կողմերի հետ և հսկողություն կիրականացնի գործընթացի հետ կապված: Բացի այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցապատողների հետ` սեղմ ժամկետներում փոխհատուցումները ապահովելու վերաբերյալ: