«ՖԱՐՍ». Քաղաքական գործիչների ձերբակալությունների նոր ալիք Ադրբեջանում
Ադրբեջանի ոստիկանությունը հակակառավարական բողոքի ցույց կազմակերպելու նախօրեին մի քանի քաղաքական գործիչների է ձերբակալել:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
«Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քարիմլին տեղեկացրել է, որ միայն վերջին մեկ ամսում Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 100 մարդու, իսկ երեք օր առաջ ոստիկանության կողմից ձերբակալվել է կուսակցության երիտասարդական թևի նախագահը:
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը նշում են, որ նավթով հարուստ այդ երկիրը կանգնած է ժողովրդավարության և խոսքի ազատության լուրջ մարտահրավերների առաջ»,-նշում է իրանական աղբյուրը: