ՀՀ վարչապետը և Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հանդիպումը։
Այս մասին տեղեկացանք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բարձրաստիճան հյուրի պատվին տրվել է աշխատանքային նախաճաշ, որի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության վիճակն ու զարգացման հեռանկարները։ Շվեյցարիայի նախագահի խնդրանքով Տիգրան Սարգսյանը ներկայացրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումները։ Անդրադարձ է արվել մեր երկրում իրագործվող բարեփոխումների ընթացքին ու տարածքների համաչափ զարգացման Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարությանը։
Վարչապետ Սարգսյանը և Շվեյցարիայի նախագահ Կալմի-Ռեյը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակից և քննարկել տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես, կարևորվել է զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի օգտագործումը, ինչպես նաև համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ու գյուղատնտեսության ոլորտներում։ Կողմերն ընդգծել են կրթության բնագավառում երկու երկրների ուսումնական հաստատությունների միջև կապերի սերտացման և ուսանողների փոխանակության ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Հայ-շվեյցարական գործակցության խորացման համատեքստում քննարկվել են Շվեյցարիայի կողմից փորձագիտական օժանդակության տրամադրման հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա